Մեկնարկեց ՆԱՏՕ-ի շաբաթը
Հայաստանում մարտի 11-15-ը կանցկացվի ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսիի համատեղ մամուլի ասուլիսով: